Եղանակը կցրտի. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +10 +12 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +7 +11, Կոտայքի լեռներում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +7+10, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10 +12, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +8 +12, Լոռիում գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +10+15, Տավուշում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +12+17, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ +7 +9, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10 +13, Արարատում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +11 +14, Արմավիրում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +11 +14, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +6 +10, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11 +14, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12 +17, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +9 +14, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12 +17։




Comments