top of page

Եկեք անենք մեր ուժերից կախված ամեն ինչ, որ հակամարտությունը չվերածվի շարունակական պատերազմի. Տուսկ

Sep 27, 2020
1 min read

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարություն է արել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տուսկն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններով: Եկեք անենք մեր ուժերից կախված ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չվերածվի  շարունակական պատերազմի: Մենք կոչ ենք անում կողմերին՝ պահպանել երկխոսությունը: Երկխոսության միակ այլընտրանքը աղետ է ողջ տարածաշրջանի համար և դրանից դուրս»,-նշել է Տուսկը:


 
 
 

Comments


bottom of page