top of page

Եկեղեցին պետք է շատ ավելի մեծ, կարևոր դերակատարում ստանձնի մեր պետությունում. Մելիքյան

Dec 27, 2020
1 min read

«Այս պահի դրությամբ մեր եկեղեցին երեւի թե ամենակարեւորագույն հիմնասյուններից է, որ մնացել է, մենք, ցավոք սրտի, ունենք լրջագույն խնդիրներ ունենք պետական իսնտիտուտների հետ եւ անձամբ ինձ համար զարմանալի չէր, որ ինչ-որ շրջանակներ, ես ունեմ պատկերացումներ, թե որ շրջանակներն են ու դրանք բավականին լավ քողարկված են, սկսեցին արշավ եկեղեցու դեմ դա ներկայացնելով կոնկրետ անձանց` Գարեգին Վեհափառի դեմ, բայց իրականում այդ արշավը ոչ թե Գարեգին Վեհափառի դեմ է, այլ եկեղեցու դեմ է եւ հայ առաքելական եկեղեցու յուրաքանյուր հետեւորդի դեմ է»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա ասաց, որ ատելության կոչերի պատճառով է, որ ինքը եւ բազմաթիվ քաղաքացիներ եկել են Էջմիածին:

Մելիքյանը նշեց, որ եկեղեցու դեմ կոչեր անող քաղաքացիները այդպես էլ չհավաքվեցին, մի քանի հոգի էին ընդամենը եկել, որոնց էլ ոստիկանությունը կարգի հրավիրեց:

Մելիքյանի խոսքով` առաջին անգամ է, որ 2 կաթողիկոսները պահանջում են վարչապետի հրաժարականը, ինչն աննախադեպ երեւույթ է. «Սա ողջունելի երեւույթ է, որովհետեւ իսկապես մեր եկեղեցին պետք է շատ ավելի մեծ, կարեւոր դերակատարում ստանձնի մեր պետությունում: Եկեղեցին նաեւ կարեւոր դեր պետք է ունենա սոցիալական պետության հարցերում եւ ես ողջունում եմ այս կեցվածքը, որը դրսեւորվեց եկեղեցու կողմից»:

 
 
 

Comments


bottom of page