ԵԽԽՎ նստաշրջանին Արմեն Գևորգյանի մասնակցության մասին միջնորդություն է ներկայացվել դատարան

ԵԽԽՎ նստաշրջանին նախկին փոխվարչապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի մասնակցության մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Դատավարությունն առանց ընդմիջման շարունակվեց, երբ դատախազները ծանոթացան միջնորդությանը։ Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարանի որոշմամբ Գեւորգյանին թույլ չեն տվել մասնակցել դեկտեմբերի 14-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստին, որտեղ ծրագրվում էր ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը։ Ընդ որում, Գեւորգյանին չի հաջողվել նույնիսկ հեռակա կարգով մասնակցել, քանի որ դատավարության եւ հանձնաժողովի նիստի ժամերը համընկել են։ «Որպես ընդդիմության ներկայացուցիչ իմ պարտավորությունները խախտվել են»,-հայտարարեց Գեւորգյանը։ Լուսինե Սահակյանը հայտնեց, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ նստաշրջանը։ Նա հավելեց, որ նախորդ նիստին Գեւորգյանը չի մասնակցել, քանի որ դատարանը թույլ չի տվել նրան լքել երկիրը։ Փաստաբանը կրկին հիշեցրեց դատարանին պատգամավորի անձեռնմխելիության, անկախության եւ պատգամավորի կարգավիճակից բխող պարտականությունները կատարելու հնարավորություններն ապահովելու մասին։




Comments