top of page

ԵԽ պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատման հարցով միջոցառում կանցկացնի

Apr 12, 2021
1 min read

Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին օնլայն քննարկում կանցկացնի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատման մասին:

«Ադրբեջանում հայ գերիների եւ ռազմագերիների խնդիրը մնում է անհետաձգելի եւ կարեւոր հումանիտար խնդիրներից մեկը եւ պետք է հուզի բոլորին»,-գրել է նա Twitter-ի իր էջում:

Միջոցառման խոսնակներն են Հարավային Կովկասի հետ կապերի հարցով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

 
 
 

Comments


bottom of page