ԵԽ-ում կծիծաղեն, որ ժողովրդավարության մասին քննարկմանն ընդդիմադիրներին չեն հրավիրել. Մամիջանյան

Մենք թույլ չենք տալու, որպեսզի մի շարք միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչների, հայաստանյան գրասենյակների ղեկավարների կամայականության կամ անձնական սիմպատիաների պատճառով ՀՀ-ում խարխլվի ԵՄ արժեքների, ԵՄ միջազգային ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա հայտնեց, որ այս քննարման գերփակ լինելու փաստ մասին ուղիղ կտեղեկացնեն Եվրոպայի խորհրդին։
«Չեմ կարծում, որ բացի ծիծաղից ու զարմանքից որևէ այլ էմոցիա կարող է առաջանալ Եվրոպայի խորհրդի կենտրոնական գրասենյակում, երբ ստանան նամակ, որը վերնագրված է ընդդիմադիր պատգամավորները, ընդ որում Արամ Վարդևանյանը, ով պետաիրավական հանձնաժողովի անդամ է, չի հրավիրվել և արգելվել է մասնակցութունը դատական ռեֆորմների վերաբերյալ քննարկմանը»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ դա իր արդյունքը տալու է:
Նաեւ խորհրդարանական աշխատանքի տրամաբանության մեջ առաջիկա հանդիպումների ընթացքում մենք անպայման կտեղեկացնենք կենտրոնական գրասենյակի աշխատակիցներին, որ տարբեր կալիբրի լոկալ իշխանիկներին չթվա, որ իրենց իշխանությունն անսպառ է»,-ասաց նա:




Comments