top of page

ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երևանի և Բաքվի հետ

Jan 26, 2021
1 min read

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ելույթ ունենալով Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում՝ նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը բանակցություններ է վարել կողմերի հետ՝ հետկոնֆլիկտային օգնություն տրամադրելու մասին՝ մարդու իրավունքների պահպանումը ապահովելու համար:

Նա նաեւ անդրադարձել է մի քանի տարի անազատության մեջ գտնվող թուրք բարերար Օսման Քավալայի գործին՝ նշելով, որ «միանգամայն սխալ է», որ Թուրքիայի իշխանությունները դեռ չեն ազատել Քավալային, չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ը անցյալ տարի պահանջել է ազատ արձակել նրան:

 
 
 

Comments


bottom of page