Ելփին և Չիվա բնակավայրերում շչակ կգործարկվի․ ԱԻՆ
Sep 15, 2021
1 min read

Սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին տեղեկանում է ԱԻՆ-ից։ Գործարկվելու է բնակավայրերի շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ:




Comments