top of page

Եթովպիան հաստատել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Mar 13, 2020
1 min read

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է գրանցվել Եթովպիայում: Այդ մասին մարտի 13-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության պետական ինստիտուտի ներկայացուցչին։

Ինչպես հայտարարել են Ադիս-Աբեբայի քաղաքագլուխը, վարակվածը Ճապոնիայի քաղաքացի Է: Հիվանդացածի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվել: Քաղաքագլուխը նաեւ կոչ Է արել բնակչությանը՝ խուսափել անձնական շփումներից եւ ձեռքսեղմումներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Comments


bottom of page