top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եթե Օնիկ Գասպարյանի կողմից կլինի առաջարկություն, մենք պատրաստ ենք հանդիպել. Վահրամ Բաղդասարյան


«Չկա անփոխարինելի որեւէ մարդ։ Նա չի կարող որեւէ բանակցություն վարել որեւէ երկրի որեւէ քաղաքական գործչի հետ կամ որեւէ ֆորմատով նա չի կարող որեւէ բանակցությունների ներկա լինել։ Նրա՝ մեկ ժամ ավելի մնալը լուրջ վտանգ է սպառնում մեր երկրի անվտանգությանը»,-այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգմավոր Վահրամ Բաղդասարյանը։

«Գիտակցության եկող բոլոր մարդիկ բոլոր ձեւերով երաշխավորված են իրենց անվտանգության հետ կապված հարցերում։ Ընդհանրապես անսխալական մարդիկ չկան։ Բայց սխալը զգալով՝ հետ չկանգնելն արդեն հանցագործություն է»։

Հարցին, ըստ իրեն, իշխանությունը կհասնի՞ Օնիկ Գասպարյանի հրաժարականին, նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը, ընդհանրապես ԳՇ-ն սկզբունքային է։ Չեմ կարծում, որ նրանք հետքայլ կանեն իրենց որոշումից, դա արդեն լուրջ վտանգ կսպառնա, եթե բանակն անում է հայտարարություն եւ փոխվում է այդ հայտարարությունը։ Չեմ կարծում։ Այլ կոնտեքստով կարող են լինել բանակցությունները»։

Հարցին՝ արդյոք ընդդիմությունը պատրաստվո՞ւմ է հանդիպել Օնիկ Գասպարյանին, Բաղդասարյանն ասաց, որ առայժմ այդ անհրաժեշտությունը չի տեսնում.

«ԳՇ-ն արդեն իր քայլը կատարել է, արդեն հանրությունը պետք է անի հետեւություններ։ Եթե Օնիկ Գասպարյանի կողմից կլինի առաջարկություն, մենք պատրաստ ենք հանդիպել»։

Անդրադառնալով Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այն խոսքին, թե բանակը չպետք է նման հայտարարություն աներ՝ Բաղդասարյանն ասաց. «Ո՞վ, այն, որ բանակին հորդորում էր, որ կարելի կրակե՞լ։ Նման հայտարարություն անելուց հետո ես չեմ ցանկանում մեկնաբանել իր՝ որեւէ հայտարարություն»։



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page