top of page

Եթե պատերազմն ավելի շուտ լիներ, արդյունքներն ավելի վատ կլինեին․ Նիկոլ Փաշինյան

Nov 10, 2020
1 min read

«Տարածքների հանձնման թեման եղել է միակ կոնկրետ և առարկայական թեման, որն այս բանակցություններում շատ հստակ և տարընթերցումների տեղիք չտվող թեզ է եղել»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն, ըստ էության, կարծրացած իրողություն է եղել բանակցային պատմության մեջ։

«Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ ես գալիս էի և ասում՝ ժողովո՛ւրդ ջան, սա է մեր ընտրությունը։ Իհարկե, ասելու էիք՝ ոչ, ես էլ ձեր տեղը լինեի ասելու էի՝ ոչ, և արդյուքնում ունենալու էինք նույն բանը։ Ընդ որում՝ եթե պատերազմն ավելի շուտ լիներ, արդյունքներն ավելի վատ կլինեին»,- ասաց վարչապետը։

 
 
 

Comments


bottom of page