top of page

Եթե շարունակենք անտեսել մարդու իրավունքները, ավելի կվնասենք մեր անվտանգությունը. ՄԻՊ

Dec 19, 2021
1 min read


Սահմանային անվտանգության հարցերում մարդու իրավունքները պետք է դառնան պետական-քաղաքական օրակարգի անբաժան մասը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Կյանքի, արժանապատիվ ու անվտանգ ապրելու, ազատ տեղաշարժի, սեփականության, մասնավորության (privacy) և մյուս իրավունքները պետք է դրվեն պետական-քաղաքական որոշումների հիմքում: Չպետք է թույլ տալ, որ անվտանգության հարցերն առանձնացվեն, կտրվեն մարդու առօրյա կյանքի խնդիրներից, սահմանային բնակիչների իրավունքներից: Չպետք է թույլ տալ, որ քաղաքականությունը (politics, политика) ստվերի մարդու իրավունքերը: Եթե շարունակենք անտեսել մարդու իրավունքները, ավելի կվնասենք մեր անվտանգությունը՝ անդառնալի հետևանքներով:

 
 
 

Comments


bottom of page