top of page

Եթե նույնիսկ այլընտրանքային ճանապարհ կառուցվի, այն պետք կլինի ստուգել. Դավիթ Բաբայան

Jun 20, 2022
1 min read


Այլընտրանքային ճանապարհի հարցն ամրագրվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ։ Շինարարությունը ժամանակ է պահանջում։ Հիմա մի փոքր վաղ է ասել: Մարդիկ Բերձորում եւ Աղավնոյում ապրում են: Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը»,- ​​ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ ամեն դեպքում, եթե նույնիսկ այլընտրանքային ճանապարհ կառուցվի, այն պետք կլինի ստուգել։ Եթե ​​խնդիրներ լինեն, լրացուցիչ շինարարական աշխատանքներ կպահանջվեն, հայտարարեց Դավիթ Բաբայանը։

 
 
 

Comments


bottom of page