Եթե հիմա ընտրություն լինի, կհաղթի նա, ով ավելի շատ զինված մարդիկ ունի. Գևորգ Գորգիսյան
Nov 18, 2020
1 min read

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այս պահին բացառում է ԱԺ արտահերթ ընտրության հնարավորությունը։ «Եթե ինչ-որ մեկը փորձի նախաձեռնել, մենք ամեն ինչ կանենք դրա դեմ։ Վարչապետի անցնցում հեռանալու եղանակը ներկայացրել ենք․ Ազգային ժողովը նոր թեկնածուով ներկայացնում է վարչապետին անվստահություն, Փաշինյանը հեռանում է, գալիս է նոր վարչապետը, ձևավորում է Ազգային համաձայնության կառավարություն, որը բաղկացած է միայն ոլորտային պրոֆեսիոնալներից»,- նշեց պատգամավորը։
Գորգիսյանի խոսքով՝ եթե հիմա ընտրություն լինի, կհաղթի նա, ով ավելի շատ զինված մարդիկ կունենա իր թիմում։




Comments