top of page

Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է. Օհանյան

Dec 8, 2021
1 min read

Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի ճղճիմ ձևով՝ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել նրանց վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում իբր անվտանգությունն ապահովող ՊՊԾ-ն, որը ևս մեկ անգամ ևս հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված:

Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում է մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ է ընտրել, իսկ եթե ուզում է հանրության ուշադրությունը շեղել Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միոցների մսխման հաշվետվությունից և Արցախի թեմայով Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու»,- ընդգծեց Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ դեպքը չի մոռացվելու, սպասելու են իշխանության արձագանքին:

 
 
 

Comments


bottom of page