top of page

Եթե ապացույց ունենամ, ամեն ինչ կանեմ րոպե առաջ ձեզ պետական համակարգից խայտառակելով վռնդելու համար

Jul 27, 2019
1 min read

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս շատ հաճախ եմ կարծիքների ու համոզմունքների հանդիպում, որ պետական ու համայնքային ծառայողների մեծամասնությունը, որոնք աշխատում են նախկին իշխանությունների ժամանակից, պատժում են նոր իշխանություններին: Պատժում են դիտավորյալ թերություններով աշխատելով, հաճախ պարզապես չաշխատելով և բոլոր սահմանված ժամկետները խախտելով:

Եթե այդպիսի բան կա, ապա սթափվեք, հարգելի համայնքային ու պետական ծառայողներ: Դրանով որևէ դրական արդյունքի անհնար է հասնել: Սաբոտաժով պարզապես պետություն կքանդեք:

Եթե գեթ մեկ ապացույց ունենամ այսպիսի երևույթի, անկախ անողի ով լինելուց, ապա վստահ եղեք, որ ամեն ինչ կանեմ րոպե առաջ ձեզ պետական համակարգից խայտառակելով վռնդելու համար»:

 
 
 

Comments


bottom of page