top of page

«Եզրափակիչները բացառիկ են լինում». Գրիգոր Մելիքսեթյան

May 7, 2019
1 min read



Գավաթի եզրափակչից առաջ մենք զրուցել ենք «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի հետ․


- Ինչպիսի՞նն է

տրամադրությունը գավաթային եզրափակչից առաջ։


- Տրամադրությունը շատ լավն է։ Զգացվում է, որ բոլորը շատ լուրջ են տրամադրված։ Ճիշտ է, այդկերպ պատրաստվում ենք յուրաքանչյուր խաղին։ Մենք մարտական են տրամադրված։ Մեզ համար շատ կարևոր հանդիպում է։


- Ասում են, որ գավաթային եզրափակիչները բացառիկ հանդիպումներ են, դա այդպե՞ս է։


- Իրոք, որ գավաթային եզրափակիչները բացառիկ հանդիպումներ են, որովհետև այդ խաղում հաղթելով հասնում ես քո ցանկալի նպատակին։ «Գանձասար-Կապանն» իր պատմության մեջ դեռ չի տիրել գավաթին։ Կարելի է ասել, որ դա մեր բոլորիս երազանքն է։


- Ի՞նչ անել «Ալաշկերտին» հաղթելու համար։


- Պետք է շատ լավ պատրաստվենք ու տրամադրվենք խաղին։ Պետք է պատրաստվենք 120 րոպե խաղալուն, նվիրվենք անմնացորդ, պայքարենք յուրաքանչյուր սանտիմետրի համար։ Ես վստահ եմ, որ այդ պարագայում մենք կհասնենք ցանկալի արդյունքի։


- «Գանձասարի» երկրպագուներին ի՞նչ հղում ունես։


- Ճիշտ է, ստացվել է այնպես, որ մենք այժմ խաղում ենք Երևանում, եթե մեր հարազատ երկրպագուները կարողանան լինել մարզադաշտում, ապա դա մեզ համար լրացուցիչ շարժառիթ կլինի։ Հավատացեք մեզ, իսկ մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երկրպագուներին հուսախաբ չանենք։




ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

 
 
 

Comments


bottom of page