Եզակի կազմով Տրոմբոնահարների օկտետը կներկայացնի ջազային և դասական հայտնի ստեղծագործություններ
Feb 25, 2022
1 min read

Փետրվարի 26-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա եզակի և տարբերվող կազմ ունեցող Տրոմբոնահարների օկտետի համերգը։
Օկտետի կազմում ելույթ կունենան երաժիշտներ Վահրամ Դավթյանը, Կարո Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արիստակես Մարտիրոսյանը, Վոլոդյա Ծատուրյանը, Հայկ Տեր-Մարգարյանը, Տիգրան Հակոբյանը, Մատիաս Վարելան։
Երեկոյի ընթացքում կհնչեն ջազային և դասական հայտնի ստեղծագործություններ՝ մշակված Տրոմբոնահարների օկտետի համար:




Comments