top of page

Եգիպտոսում երկու նոր զբոսաշրջային քաղաքների բացում են նախատեսում

Sep 14, 2021
1 min read


Առաջիկա ամիսներին Եգիպտոսում երկու նոր զբոսաշրջային քաղաք կհայտնվի: Այս մասին «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարար Խալեդ ալ-Անանին: «Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նախատեսում ենք երկու բոլորովին նոր զբոսաշրջային քաղաքների բացում: Դրանցից մեկը կլինի հյուսիսում՝ Կահիրեից մոտ 100 կմ հեռավորության վրա, ավելի մոտ Կարմիր ծովին: Կոչվելու է Ալ-Գալյալյա: Դրանից մի քանի ամիս անց Միջերկրական ծովի ափին՝ Ալեքսանդրիայից ոչ հեռու, նոր քաղաք կբացենք, որը կկոչվի Ալ-Ալամին», - պատմել է Խալեդ ալ-Անանին: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում դեպի երկիր ավիատոմսերի արժեքը չի փոխվի՝ շեշտելով, որ Եգիպտոսի իշխանությունները շարունակում են աջակցել այլ պետություններից ժամանող ինքնաթիռներին:

 
 
 

Comments


bottom of page