top of page

Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ

Sep 5, 2021
1 min read


Շարմ էլ Շեյխից դեպի Կահիրե ընթացող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 12 մարդ: Ավտովթարի զոհերի շրջանում կա մի քանի երեխա, շուրջ 40 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ, հաղորդում է Reuters-ը: Աղբյուրների հաղորդմամբ՝ ներկայում տվյալները, որ ավտոբուսում կարող էին գտնվել օտարերկրացիներ, չեն ստացվել: «Տուժածների շրջանում կան շատ ծանր վիճակում գտնվող մարդիկ, մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»,-նշել են հիվանդանոցում: Վթարը տեղի է ունեցել Կահիրեից շուրջ 100 կմ հեռավորության վրա: Վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը, ինչի հետեւանքով այն բախվել է բետոնե պատին ճանապարհին եւ կողաշրջվել: Վթարի վայր է տեղափոխվել շուրջ 30 շտապ օգնության մեքենա, որոնք հիվանդանոցներ են տեղափոխել ուղեղի ցնցումով, բաց վերքերով, կոտրվածքներով եւ տարբեր վնասվածքներով մարդկանց:

 
 
 

Comments


bottom of page