top of page

Եգիպտոսի նախագահը երկարաձգել է չորս տարի առաջ սահմանված արտակարգ դրության ռեժիմը

Apr 25, 2021
1 min read

Եգիպտոսի նախագահ Ֆաթահ աս Սիսին երեք ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր երկրում չորս տարի առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ կառավարության կողմից հաստատված հրամանն ուժի մեջ է մտել ամբողջ հանրապետության տարածքում ապրիլի 25-ին, տեղական ժամանակով՝ 01:00-ին: Նախագահի հրամանի համաձայն՝ զինված ուժերը եւ ՆԳՆ-ն պետք է «ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներն ահաբեկչության սպառնալիքին հակազդելու, դրա ֆինանսավորումը կանխելու, հանրապետության ամբողջ տարածքում անվտանգություն ապահովելու, պետական եւ մասնավոր սեփականությունն, ինչպես նաեւ մարդկանց կյանքերը պաշտպանելու համար»:

Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր 2017-ի ապրիլին Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիներում ահաբեկչական գործողություններից հետո, որտեղ ծայրահեղականները պայթյուններ էին կազմակերպել Ծաղկազարդի օրվա առթիվ տոնական ծառայության ժամանակ:

 
 
 

Comments


bottom of page