top of page

ԵԱՏՄ-ն դեֆիցիտի դեպքում կարող է վերացնել շաքարի ներմուծման մաքսատուրքերը

Mar 23, 2021
1 min read

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կարող է վերացնել շաքարի ներմուծման մաքսատուրքերը, եթե տվյալ արտադրանքի դեֆիցիտ լինի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրային բլոկում:

«Եվրասիական տնտեսական միության օրենքը պարենային ապրանքների դեֆիցիտի առկայության դեպքում մաքսասակագնային կարգավորման միջոցառումներ մտցնելու եւ սակագնային քվոտա սահմանելու հնարավորություն է նախատեսում ցանկացած անդամ պետության նախաձեռնությամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն (ԵՏՀ) օպերատիվ կերպով արձագանքում եւ որոշումներ է կայացնում նման իրավիճակների կարգավորման համար»,- ընդգծել են ԵՏՀ առեւտրային բլոկում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՏՀ մակարդակով մշակվում է մայիսի 15-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն սպիտակ շաքարի ներմուծման տուրքերի վերացման հարցը:

 
 
 

Comments


bottom of page