top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ առևտրաշրջանառությունն ավելի համեստ է, քան Ռուսաստանի հետ. Մելքումյան


2020-ին կորոնավիրուսի պատճառով ներդրված լոքդաունը եւ սահմանափակումները բացասաբար են անդրադարձել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առեւտրի ծավալների վրա, ինչը հիմնականում պայմանավորված էր ապրանքների արտադրության կտրուկ անկմամբ, տրանսպորտային հաղորդակցությունների ընդհատումներով եւ սպառման ծավալների կրճատմամբ: Այս մասին մարտի 19-ին «Հայ-ռուսական ռազմավարական միության արդի հիմնախնդիրները ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Հայաստանը Ռուսաստան է արտահանում հիմնականում ալկոհոլ, մրգեր, բանջարեղեն, հագուստ, ձուկ, շոկոլադ եւ այլն: ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ առեւտրաշրջանառությունն ավելի համեստ է, քան Ռուսաստանի հետ: Ընդ որում, հարկ է նշել, որ հայկական պահածոյացված մրգերի եւ բանջարեղենի եւ ոսկերչական իրերի արտահանումը Բելառուս եւ Ղազախստան սկսել է աճել»,- հավելեց պատգամավորը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page