top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ուժեղացնել փոխգործակցությունը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Թույլ կտամ ասել, որ ԵԱՀԿ-ն եւ ՀԱՊԿ-ն աջակցում են համագործակցությանը որոշ ոլորտներում, բայց կան նաեւ համագործակցության այնպիսի ոլորտներ, որոնցում մենք կարող ենք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,- ասել է նա: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումին նշվեց ահաբեկչությանն ու կազմակերպված հանցավորությանը հակազդելու, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ սահմանի անվտանգության ապահովման շուրջ երկխոսություն մշակելու անհրաժեշտությունը: «Ուրախ եմ, որ այսօր մենք հնարավորություն կունենանք անձամբ քննարկել մեր փոխգործակցության հետագա զարգացման խնդիրները»,- իր հերթին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի Շմիդն առաջին անգամ կայցելի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն եւ ելույթ կունենա ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի նիստին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page