top of page

Դրանք մեկը մյուսին փոխլրացնող կառույցներ են.փոխնախարարը՝ Երկրապահի դժգոհությունների մասին

Sep 1, 2020
1 min read

Հրավիրված ասուլիսի ժամանակ Պաշտանության փոխնախարար Գաբրիել Բալայանն անդրադարձել է աշխարհազորի ստեղծման շուրջ Երկրապահի դժգոհություններին։


«Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել մեր գործընկերների հետ, մասնավորապես Երկրապահի նախագահի հետ։ Ասեմ, որ դրանք լրիվ տարբեր բաներ են, մեկը հասարակական կազմակերպություն է, կարող են տարբեր սոցիալական ծրագրեր անել։ Պաշտպանության նախարարությունն իր ուժերի ներածին չափով աջակցում է նման կազմակերպություններին։ Մենք նաև նախատեսում ենք այլ քննարկումներ անել այլ հասարակական կազմակերպությունների հետ և եթե անգամ դժգոհություններ կան, ապա դրանք հիմնավոր են։ Իմ կարծիքով՝ դրանք մեկը մյուսին փոխլրացնող կառույցներ են, այլ ոչ թե խանգարող։ Եթե դժգոհություններ կան, ապա դրանք շատ շուտով կփարատվեն, սակայն որպես այդպիսին դժգոհություններ չենք լսել»,-նշեl է նա։

 
 
 

Comments


bottom of page