top of page

Դպրոցականներն այցելել են զորամաս

Feb 23, 2021
1 min read

Զինված ուժերի և կրթական հաստատությունների համագործակցության շրջանակում Երևանի «Տաթև» դպրոցի աշակերտներն այցելել են 5-րդ զորամիավորում։ Զինվորական ծառայության հանդեպ գրավչության բարձրացման նպատակով կազմակերպված այցելության ընթացքում աշակերտները շրջել են զորամիավորման զորամասերից մեկում, ծանոթացել հրաձգային զենքերի կառուցվածքին, զինվորական ծառայության առանձնահատկություններին, սպայի գործառույթներին ու զինված ուժերում նրանց դերակատարմանը:

 
 
 

Comments


bottom of page