Դպրոցականներն այցելել են զորամաս
Dec 2, 2019
1 min read

Վանաձորի թիվ 18 դպրոցի բարձր դասարանների աշակերտներն այցելել են 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս, ծանոթացել զորամասի առօրյային, անցած մարտական ուղուն, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։ Այցելության ընթացքում աշակերտների համար կազմակերպվել է հայրենասիրական թեմայով դաս-պարապմունք, որին մասնակցել են նաև զորամիավորման հոգևոր սպասավորները։




Comments