top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Դուք պետք է հասկանայիք՝ ինչպես պետք է խոսել հանցագործների հետ․ Տարոն Սիմոնյան


Պարտադիր չէ, որպեսզի Ադրբեջանում այգի բացեն եւ աշխարհին ցուցադրեն իրենց կողմից իրագործված ակնհայտ հանցանքները, որպեսզի հայ պատգամավորները հասկական, որ գործ ունեն հանցագործների հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «Պարտադիր չէ, որպեսզի այդ ամենը տեղի ունենա, որպեսզի գործող իշխանությունը հասկանա, որ նման հանցավոր ռեժիմի հետ անհնար է տնտեսական կամ այլ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություններ վարել»,-նշեց պատգամավորը:

Սիմոնյանի խոսքով՝ բավական է միայն քաղաքական գրագիտություն դրսեւորել՝ հասկանալու համար, որ ցանկացած հայտարարություն եւ խոսք նշանակություն ունի: «Դուք պետք է հասկանայիք՝ ինչպես պետք է խոսել հանցագործների հետ»,-եզրափակեց Սիմոնյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page