top of page

Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր. Աշոտյան

Sep 11, 2021
1 min read


Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակման խնդրին: «Հիշու՞մ եք, որ Նիկոլը ձեզ կերակրում էր ապաշրջափակման հեքիաթներով։ Հիշու՞մ եք, որ Սյունիքով թուրքերին ճանապարհ տալը հիմնավորում էր Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների հիմնավորումներով։ Դե, ուրեմն իմացեք. դա ի սկզբանե փուչ եւ տձեւ կուտ էր։ Ավելին, երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։ Հիմա հարց։ Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page