top of page

Դուք անցել եք կարմիր գիծը. «5165 շարժման» բողոքի ակցիան՝ ԱԳՆ դիմաց

Apr 20, 2022
1 min read


«5165 շարժման» հիմնադիրներն ու համակիրները բողոքի ակցիա են իրականացնում ԱԳ նախարարության շենքի դիմաց։ Նրանք արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներին ուղղված գրություններով ցուցանակներ էին բերել. «Դուք անցել եք կարմիր գիծը», «Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը»։ Շարժման մասնակիցները համախմբման կոչ հնչեցրեցին, իսկ Փաշինյանից պահանջեցին հեռանալ. «Նիկոլ, Հեռացիր»։ Նշենք, որ շարժման անդամներն ու համակիրներն այսօր բողոքի երթ են անցկացրել դեպի բուհերի շենքեր՝ կոչ անելով երիտասարդությանը միանալ հանուն Հայաստանի եւ Արցախի պայքարին:

 
 
 

Comments


bottom of page