top of page

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

Nov 4, 2021
1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 4-ին, կազմել է 476.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.63 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.08 դրամ (նվազել է 2.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.04 դրամ (նվազել է 0.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.65 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 361.03 դրամ, ոսկի՝ 26,999.88 դրամ, պլատին՝ 15,632.35 դրամ:

 
 
 

Comments


bottom of page