top of page

Դոլարն ու եվրոն էժանացել են

Nov 16, 2021
1 min read


ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 16-ին, կազմել է 475.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.92 դրամ (նվազել է 4.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 639.83 դրամ (աճել է 1.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.55 դրամ (նվազել է 0.02 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 385.26 դրամ, ոսկի՝ 28,422.79 դրամ, պլատին՝ 16,626.7 դրամ:

 
 
 

Comments


bottom of page