top of page

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 2,5 դրամով

Mar 24, 2021
1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 528.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 627.16 դրամ (նվազել է 2.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 725.44 դրամ (նվազել է 1.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.97 դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 435.18 դրամ, ոսկի՝ 29,321.03 դրամ, պլատին՝ 20,145.25 դրամ:

 
 
 

Comments


bottom of page