top of page

Դմիտրի Պեսկովն ու նրա կինը հոսպիտալացվել են

May 13, 2020
1 min read

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նրա կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան հոսպիտալացվել են՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով: Այս մասին Նավկան հայտնել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

Տատյանա Նավկան նշել է, որ ամուսնու հետ գտնվում են հիվանդանոցում, իսկ Instagram-ի իր էջում հայնել է, որ անհրաժեշտ քայլերը ժամանակին ձեռնարկվել են և իր վիճակը լավ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ նոր տիպի կորոնավիրուս է հաստատվել:

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Քաղաքաշինության նախարար՝ Վլադիմիր Յակուշևի և Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։

Միշուստինը ապրիլի 30-ից գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում՝ բժիշկների հսկողության տակ, և բժիշկները նշում են, որ նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։

 
 
 

Comments


bottom of page