top of page

«Դիմադրություն շարժումը» և Արթուր Վանեցյանի թիմակիցները փակեցին Ֆրանսիայի հրապարակը

Apr 25, 2022
1 min read

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն շարժումը» եւ Արթուր Վանեցյանի գլխավորած երթերը հանդիպեցին միմյանց։

Նրանք այժմ միասնաբար փակել են Ֆրանսիայի հրապարակը։

«Ոստիկաններին առաջարկում եմ մնալ իրենց իրավասությունների շրջանակում եւ ծաղրածուի հրահանգով չփորձել ժողովրդի հետ հարցեր ունենալ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն շարժումը» Ֆրանսիայի հրապարակ էր շարժվել Կոմիտասի պողոտայից, իսկ Արթուր Վանեցյանի թիմակիցները Ազատության հրապարակից։

 
 
 

Comments


bottom of page