top of page

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)

May 28, 2022
1 min read

Երեւանի Ֆրանսիայի հրապարակում այսօր` մայիսի 28-ին, տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, ապա հանրահավաքի մասնակիցները միասին երգեցին «Սարդարապատ» երգը:

Ավելի վաղ շարժման անդամները ծաղիկներ էին խոնարհել Ապարանում եւ Սարդարապատում առաջին հանրաետության օրվա առթիվ, ապա ավտոերթով եկել էին Երեւան:

Նշենք, որ Ստեփանակերտում այսօր եւս անցկացվելու է երթ եւ հանրահավաք Վերածննդի հրապարակում:

Նշենք, որ շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները սկսել էր մայիսի 2-ից:

 
 
 

Comments


bottom of page