top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)


Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 11–ին, ժամը 20։00–ին մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ Չնայած հորդառատ անձրևին՝ հրապարակը բազմամարդ է։

Այսօր Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր են իրականացվել։ Զուգահեռաբար շարունակվել են անհնազանդության ակցիաները։

Ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին ԱԳՆ շենքի մոտ, որտեղ շենքը հսկում էին վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները։

Օրվա ընթացքում «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվել էին նաեւ Երեւանի քաղաքապետարան եւ շրջապատել շենքի բոլոր մուտքերը։ Ոստիկանության մեծաթիվ ուժերը, կարմիրբերետավորները թույլ չէին տվել ակցիայի մասնակիցներին մոտենալ քաղաքապետարանի մուտքերին. հրմշտոց ու քաշքշուկ էր առաջացել։

«Դիմադրության» շարժման մասնակիցները քիչ անց բացել էին Երեւանի քաղաքապետարանի մուտքերը։

Հիշեցնենք՝ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, եւ ՀՀ այլ մարզերում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page