top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում


Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 19-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից Երեւանի տարբեր հատվածներում իրականացվել են բողոքի ակցիաներ։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին Երեւանի կենտրոնական եւ այլ վարչական շրջանների փողոցներ։ Ոստիկանները ուժի կիրառմամբ բացել են փողոցները եւ բերման ենթարկել քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page