Դիլիջանում Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգ կանցկացվի
Jul 10, 2021
1 min read

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, հուլիսի 10-ին, ժամը 19:00 կկազմակերպեն համերգ` նվիրված կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:
Համերգը կանցկացվի Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:
ԿԵԱԿ-ն ապահովում է լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների փոխադրումը Դիլիջան և հակառակը, սակայն պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանին 077 30 34 84 հեռախոսահամարով կամ նամակ գրելով pr.nccm.am@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով լրատվամիջոցի, լրագրողների/օպերատորների/լուսանկարիչների անուն ազգանունները։




Comments