Դիլիջանի ոլորանները ժամանակավորապես փակվել են որոշ տրանսպորտային միջոցների համար
Oct 6, 2021
1 min read

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ձյան տեղումների պատճառով և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով կապալառուի և ճանապարհային ոստիկանության կողմից Դիլիջանի ոլորանները ժամանակավորապես փակվել են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:




Comments