top of page

Դիահերձարաններում շարունակում են պահվել զոհված զինծառայողների մարմիններ. Ավանեսյան

Aug 24, 2021
1 min read

Այս պահին դիահերձարաններում շարունակում են պահվել զոհված զինծառայողների մարմիններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ընգծելով, որ չի կարող ասել, թե քանի աճյուն կա։

«Կային մասունքներ, որոնք փորձաքննությունների արդյունքում չէինք կարողանում բացահայտել նրանց ինքնությունը։ Մեր հոլանդացի գործընկերների հետ պայմանավորվել էինք եւ կարող եմ ասել, որ այդ փորձանմուշներն արդեն գտնվում են Հոլանդիայում։ Խոսքը մոտ 50 մասունքի մասին է։ Մենք ունենք մարմիններ, որոնք արդեն նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել այլ երկրներում հետազոտության ուղարկել։ Մինչեւ այս պահը բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանը, բայց կան, որոնց դեռ սպասում ենք։ Մոտավորապես 20-ի դեպքում նույն պատասխանն է եղել»,- ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ աճյունները պահվում են պատշաճ պայմաններում։

 
 
 

Comments


bottom of page