Դեռ ծռված մեջքը չենք ուղղել, երկրի վարչապետն արդեն քարոզարշավ է սկսել. Ավետիսյան
Mar 21, 2021
1 min read

Դեռ ծռված մեջքը չենք ուղղել, երկրի վարչապետն արդեն քարոզարշավ է սկսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Աստղիկ Ավետիսյանը: Նա մասնավորապես գրել է. «Դեռ բազմաթիվ հարցերի պատասխաններ չեն հնչել, երկրի վարչապետը նույն անճար բառամթերքով և հռետորաբանությամբ քարոզարշավ է վարում։ Դեռ բազմաթիվ ծնողներ երազում են իրենց զոհված զավակների գերեզմանն ունենալ, երկրի վարչապետը մանիպուլյացիոն իլիկը ձեռքին ելույթ է ունենում։
Գրեթե բոլոր ոլորտներում անգործություն է, անգործության վարչապետը զրահաբաճկոնով հանդիպում է մարդկանց։ Լա՛վ, մի մտածող հարազատ չունի՞, սրտացավ մեկը չունի՞ կողքին. ասացե՛ք՝ բա՛վ է, բա՛վ է...»:




Comments