«Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած երիտասարդները հյուրընկալվել են պաշտպանության նախարար
Jul 8, 2019
1 min read

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հուլիսի 8-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում 15 երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Ողջունելով հյուրերին և կարևորելով տարբեր պետություններում բնակվող հայ երիտասարդների շփումը պաշտպանական ոլորտի հետ, Գաբրիել Բալայանը ներկայացրել է հայկական բանակի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, զինված ուժերում իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերը, ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները։ Պաշտպանության նախարարի տեղակալը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին




Comments