top of page

Դեկտեմբերի 15-ից կփոփոխվի ՊԵԿ փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկը. ՊԵԿ

Dec 13, 2021
1 min read


Փոփոխություն է կատարվել փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկում: Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ից ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը կգործի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09։00-18։00-ն: Իսկ շաբաթ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10.00-14.00-ն: Քաղաքացիներն իրենց ծանրոցը ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք:

 
 
 

Comments


bottom of page