top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Դարձավ վարչապետ ու հանձնեց Արցախը. Ֆարմանյան


Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը՝ Կարեն Բեքարյանի խորհրդով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը: Տարել եմ Կարեն Բեքարյանի խորհրդով, որպես Հայաատան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հայկական պատվիրակության ղեկավար: Նիկոլը այդ պատվիրակության անդամ էր:

Կարեն Բեքարյանի հետ միասին որոշեցինք մինչեւ Բրյուսել մեկնելը հայկական պատվիրակությանը ու հատկապես ընդդիմադիր Նիկոլին տանել Արցախ, որպեսզի այդ տարիներին ափռ-ցփռ խոսացող ու սեփական քթից այն կողմ չտեսնող Նիկոլին գոնե գետնի վրա ցույց տայինք, թե որ խնդիրներն են կարեւոր եւ ինչին պետք է ուղղել պատվիրակության բոլոր անդամների ջանքերը: Ու մեզ թվաց, թե լուծեցինք այդ հարցը. Նիկոլը Արցախում հաճելիորեն զարմացել էր լիքը բաներից: Գոնե այդպես ցույց էր տալիս ու ասում էր: Հետո պարզվեց, որ դա խաբկանք էր: Դարձավ վարչապետ ու հանձնեց Արցախը: Բայց 2012-ի այդ օրերին, միեւնույնն է, ինձ ու Կարենին հանգիստ չէր տալիս միտքը, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ նախկին լրագրողը, խմբագիրը 37 տարեկան հասակում գոնե մեկ անգամ առիթը չէր գտել՝ լինելու Արցախում: 2018թ.-ից սկսած հասկացա: Բոլորս հասկացանք»։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page