Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորման միջնորդությունը մերժել
Jun 21, 2020
1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանը հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ «Դատարանը որոշեց կալանավորման միջնորդությունը մերժել, քրեական գործը դեռ շարունակվում է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որոշմանը դեռ մանրամասն ծանոթ չեն, երբ ամբողջովին կծանոթանան, նոր հայտարարություններ կանեն:




Comments