top of page

Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը անհապաղ վերացնելու վերաբերյալ միջնորդությունը

Jul 2, 2019
1 min read


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժեց պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը Մանվել Գրիգորյանի կալանքը անհապաղ փոխելու, ինչպես նաեւ գրավ կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Գրիգորյանի կալանքը անհապաղ վերացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Բաղդասարյանը թվարկեց Գրիգորյանի առողջական խնդիրները՝ հավելելով, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել: Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

 
 
 

Comments


bottom of page