Դատարանը մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայցը
Apr 21, 2020
1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցը ընդդեմ Քրեակատարողական ծառայության: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության [քաղաքացիական] դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ Պաշտպանական կողմը պահանջում էր կանխել իրավունքները խախտող գործողությունները։ Հայցադիմումները ներկայացվել էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն, միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնովիրսի հետ կապված մի քանի ռիսկային խմբերում է, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում:




Comments