Դատական իշխանության նկատմամբ գործադիրի և օրենսդրի ճնշումները դեռ ահագնանալու են. Արսեն Բաբայան
Aug 13, 2019
1 min read

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատական իշխանության (մասնավորապես ՍԴ-ի) նկատմամբ գործադիրի և օրենսդրի ճնշումները դեռ ահագնանալու են: Այս համոզմանս համար ունեմ առնվազն 2 պատճառ:
Պատճառ 1. Անձամբ ճանաչելով Հրայր Թովմասյանին և ՍԴ այլ դատավորներին` առավել քան վստահ եմ, որ նրանք չեն ընդունելու գործադիրի առաջարկած գործարքն ու շարունակելու են պաշտոնավարել:
Պատճառ 2. Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության որոշման հարցով կոնվենցիան ՍԴ ուղարկելու ժամկետն է մոտենում»:




Comments