top of page

«Դատալեքս»-ի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ. ԲԽԴ

Jan 25, 2022
1 min read


«Դատալեքս» տեղեկատվական համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհուրդից։ «Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում: Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել էր, որ ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը

 
 
 

Comments


bottom of page